Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Միայն կույրը չի քվեարկի հօգուտ Նոյերի

Միայն կույրը չի քվեարկի հօգուտ Նոյերի
14.11.2014 | 12:08

Գերմանացի լեգենդար դարպասապահ Զեպ Մայերը կարծիք է հայտնել, որ «Ոսկե գնդակի» ամենահավանական տիրակալը պիտի լինի իր հայրենակից, Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը. «Ոսկե գնդակի» համար պայքարում միայն կույրն իր ձայնը չի տա Նոյերին: Նա իրավացիորեն է դարձել աշխարհի չեմպիոն ու իրավամբ է համարվում աշխարհի լավագույն դարպասապահը: Դուք պիտի լինեք մեծ թիմի մասը նրա համար, որ հասնեք հաջողությունների ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում: Նոյերն այդպիսի թիմերի մասն է: Իհարկե՝ Ռոնալդուն ու Մեսին զարմանալի են շատ տարիների ընթացքում, սակայն Ֆիլիպ Լամն ու Արիեն Ռոբենն աշխարհի անցած առաջնությունում նույնպես հրաշալի էին: Բայց և այնպես ինչո՞ւ Նոյերը չշահի «Ոսկե գնդակը»: Մանուելը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա աշխարհի ամենակատարյալ դարպասապահն է»:
Հիշեցման կարգով ավելացնենք, որ այդ հեղինակավոր մրցանակին արժանացած վերջին դարպասապահը այսօր արդեն հեռավոր ներկայացող 1963 թվին եղել է լեգենդար Լև Յաշինը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ